Արևմտյան «uտրիպտիզ»
Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն է, որի անպատասխանատու հայտարարությունները կարող են դառնալ միջպետական սկանդալի թեմա:
«Հակակայսերականը»
Ըստ Բուչայի քաղաքային խորհրդի հաղորդագրության՝ Ուկրաինայի այդ քաղաք այցելած Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարն ասել է. «Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ, որը պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը մարտի դաշտում»։ Ապա, ըստ ուկրաինական աղբյուրի, հավելել է, որ «Երևանը և Նոր Նորքի համայնքը մշտապես աջակցելու են Բուչային և ռուսական ագրեսիայից տուժած մյուս համայնքներին»։
Արդյո՞ք Երևանի վարչական համայնքի ղեկավարը նման զգայուն արտաքին քաղաքական հարցերում իրավասու է հնչեցնել նման անպատասխանատու հայտարարություններ, ինչքանո՞վ են դրանք համաձայնեցված պատկան մարմինների հետ:
Մինչև երբ ենք ամբոխահաճո պոպուլիզմը շփոթելու արտաքին քաղաքականության հետ:
Ինչո՞ւ է Հայաստանի պաշտոնյաներին թվում, թե ինչքան նվաստացնեն ռուսներին, այնքան գնահատվելու են Արևմուտքում:
Արամ Զավենիչի հետքերով
Ի դեպ, սույն վարչական ղեկավարը «Հանրապետություն» կուսակցության անդամ է և այս դեպքում նա քծնել է ոչ միայն Փաշինյանին, այլ նաև իր կուսակցական ղեկավարին՝ Արամ Զավենիչի Սարգսյանին:
Վահրամ Բագրատյան