Ինչպիսի կանանց են նախընտրում կենդանակերպի տարբեր նշանների տղամարդիկ

 Ինչպիսի կանանց են նախընտրում կենդանակերպի տարբեր նշանների տղամարդիկ

Աստղագետները կարծում են, որ այս կամ այն կենդանակերպի նշանի ներկայացուցիչներից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները իդեալակն կնոջ մասին:Մի անհանգստացեք, եթե ձեր նախընտրած տղամարդը ընտրում է կանանց, որոնք ձեզ ընդհանրապես նման չեն:Իմանալով նրա նախընտրությունները՝ ըստ կենդանակերպի նշանի, դուք կունենաք նրա սիրտը գրավելու բոլոր հնարավորությունները, և դառնալու նրա երազանքների կինը: Եկեք տեսնենք, թե ինչ կանայք են դուր գալիս ուժեղ սեռի կենդանակերպի նշաններին:

Խոյերը նախընտրում են ակտիվ և նպատակասլաց կանանց: Շատ քիչ հնարավորություն կա, որ նրանք ուշադրություն կդարձնեն գորշ մկնիկի վիա: Նրանց իդեալական կինը միշտ լավ տեսք է ունենում: Միշտ շարժվում է իր նպատակներին ընդառաջ: Նրանից ճառագում է պոզիտիվ, ինքնավստահություն և լավ էներգիա:

Ցուլերը գերադասում են ռացիոնալ, խելացի և նույնիսկ դոգմատիկ կանանց: Նրանք չեն գնահատի հիմար և թեթևամիտ կանանց: 

Երկորյակներն ինքնատիպ որսորդներ են: Նրանք սիրում են նվաճել կնոջը: Կնոջ մեջ գնահատում են հանելուկային լինելը: Նրանց հունից հանում է այն բանը, երբ նրանք մինչև վերջ համոզված չեն լինում, արդյոք կինը սիրում է, թե ոչ: Նրանք գերադասում են այն կանանց, ովքեր մտորումների առիթ են տալիս:

Խեցգետինները նախընտրում են ուժեղ կանանց, ովքեր կարող են օգնել իրենց լուծել խնդիրները: Խեցգետինները հավերժ հավատարիմ կլինեն նրան, ով նրանց համար կյանքում ուղեցույց կլինի, կառաջնորդի և խորհուրդներ կտա: Նրանք գնահատում են տնարարությունը, գեղեցկությունը և կնոջ հոգևոր աշխարհը: 

Առյուծները սիրում են վառ կանանց, ովքեր տարպերվում են շրջապատից: Բայց պարտադիր չէ, որ խոսքը արտաքինի մասին լինի: Իրենց ընտրյալի արտաքինին նրանք մեծ նշանակություն չեն տալիս: Առյուծների համար առավել կարևոր է կնոջ անհատականությունը, թե ինչպես է նա մատուցում իրեն:

Կույսերը սիրում են կարիերիստներին: Կույսերը հազվադեպ են ուշադրություն դարձնում հուզական և ռոմանտիկ կանանց: Կնոջ մեջ նրանք առաջին հերթին գնահատում են նրանց գործունյա լինելը, նպատակասլացությունը, փառամոլությունը և կամքի ուժը: Իրնենց կողքին նրանք տեսնում են բարձր պաշտոնի կանանց: 

Կշեռքները պաշտում են շփվող կանանց: Նրանց համար շատ կարևոր է ընկերների և հարազատների կարծիքը: Դրա համար էլ նրանց երազանքների կինը պետք է նրանց դուր գա: Ավելին՝ տղամարդ կշեռքների երազանքների կինը պետք է հիանալի արտաքին տվյալներ ունենա, խելացի լինի, կիրթ և շատ հետաքրքրություններ ունենա:

Կարիճները սիրում են մոդայիկ, շքեղ, խելացի և ուժեղ կանանց: Սկզբում նրանք ընտրում են առաջնորդների, բայց հետո, հարաբերությունների ընթացքում փորձում են ճնշել նրանց բնությունը: Այս նշանի ներկայացուցիչները գնահատում են անկեղծությունը: Կարիճի կինը երբեք չպետք է թողնի, որ նա տխրի: Ավելի լավ է հեռավորություն պահպանել, երբ Կարիճն իրոք ձեզ սիրահարված է: 

Աղեղնավորները գերադասում են խնամված կանանց: Նրանց երազանքը կոկիկ, գրավիչ կինն է: Պարտադիր չէ, որ նա փայլի իր ուղեղով, Աղեղնավորները տանել չեն կարողանում, երբ նրանց ուղղություն են ցույց տալիս, դրա համար էլ իրենց համար ընտրում են հասարակ կանանց: Այս նշանի ներկայացուցիչները գնահատում են կնոջ մեջ թեթև բնավորությունը, նվիրվածությունը և նույնիսկ մանկական անմեղությունը:

Այծեղջուրները սիրում են ուժեղ կանանց: Հիանալի է, եթե նա արդեն զբաղեցնում է բարձր սոցիալական դիրք: Եթե դեռ նոր է գնում դեպի դա՝ էլի վատ չէ: Այս նշանի ներկայացուցիչների համար կնոջ մեջ կարևոր է հանրության մեջ իրեն պահել իմանալը, նրա խելքը, ինքնավստահությունը, բանականությունը, հաստատակամությունը:

Ջրհոսները երազում են նրա մասին, ում հետ նրանք մի ուղղությամբ կնայեն և ով կկիսի ջրհոսի հետաքրքրությունները: Բայց այդպիսի կանանց բավականին դժվար է գտնել: Ոչ բոլոր կանայք կգնան նրանց հետ Էվերեստը գրավելու կամ կհանդուրժեն իրենց ընտրյալի՝ օրերով տանից բացակայությունը: Բայց Ջրհոսները հենց դա են գնահատում:

Ձկները նախընտրում են հանգիստ և ռոմանտիկ կանանց: Նրանց երազանքների կինը գեղեցիկ է, զգայուն, վստահելի և տնարար: Նա անպայման պետք է լսի և հաշվի առնի նրա կարծիքը և վստահի նարն ամեն հարցում: Ձկներին գերում է նաև նա, ով հիանում է իրենով և մշտապես հաճոյախոսում է: