Կողոպտիչները օրը ցերեկով ոսկերչական խանութ են թալանել՝ միլիոնավոր դոլարների վնաս պատճառելով

Կողոպտիչները օրը ցերեկով կոտրել են Լոս Անջելեսի Բեւերլի Հիլզ թաղամասի ոսկերչական խանութի ապակին եւ այնտեղից միլիոնավոր դոլարների ապրանք են տարել, հայտնում է AP-ն։
Հուդիներով եւ դիմակներով հանցագործները մուրճերով ջարդել են Luxury Jewels of Beverly Hills-ի պատուհանը։ Ընկերության նախագահ Փիթեր Սեդղիի գնահատմամբ՝ ինքը 3-5 միլիոն դոլարի ապրանք է կորցրել:
Կողոպտիչները եկել են գողացած մեքենայով եւ թողել են այն՝ հեռանալով այլ մեքենայով։ Բեւերլի Հիլզի ոստիկանության բաժանմունքի հաղորդագրության մեջ ասվում է, որ անհապաղ անվտանգության լրացուցիչ եւ այլ միջոցներ են ձեռնարկվել:
Տարեսկզբից Լոս Անջելեսում կողոպուտների թիվը, 2021թ․ համեմատ, աճել է 18 տոկոսով։