Մենք արյան գին ենք ստանում, թոշակ չենք ստանում․ զոհվածի ծնող

Հիմա ինչ կատարվում է՝ անօրինակություն է, ուղղակի  պետք է ժողովուրդը բացի աչքերը, հասկանա՝ ինչ երկրում է ապրում, ինչ իշխանություն ունի: Էլ ինչ պետք է լինի, որ այս ժողովուրդը հասկանա։ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայողներից մեկի հայրը։

«Անձամբ ես, որպես զոհվածի հայր, իրավունք ունեմ ասելու, որ ասում էինք՝ կգա ժամանակ, որ զոհերի թիվը կշատանա, տեսաք, որ շատացավ. ո՞վ պետք է պատասխան տա այս 15 զոհերի համար, քանի՞ օր է արդեն անցել»,-ասաց զոհվածի հայրը։ 

Նա անդրադարձ կատարեց նաև այն հարցին, որ իրենց մարդիկ են մոտենում, ասում, որ ծնողներ կան, որ թոշակ են ստանում և իրենց համար սա նորմալ է։

«Մենք թոշակ չենք ստանում, մենք արյան գին ենք ստանում։ Դեպք է եղել, ինձ հարցրել են՝ Գևորգի համար թոշակ ստանո՞ւմ ես, մենք միանգամից պատասխանում ենք՝ մենք արյան գին ենք ստանում»,-ասաց զոհված զինծառայողի հայրը, ավելացնելով, որ իրենք իրենց որդիներին երբեք չեն կարող մոռանալ, իսկ այն ծնողը, որ սպասում է, որ ամիսը մեկ այդ թոշակը ստանա, թող իրենց համար դա թոշակ լինի, «մեզ համար արյան գին է»։

Մանրամասները՝ տեսանյութում։