Տիգրան Կիրակոսյանը բրոնզե մեդալ է նվաճել սամբոյի Եվրոպայի առաջնությունում

Տիգրան Կիրակոսյանը բրոնզե մեդալ է նվաճել սամբոյի Եվրոպայի առաջնությունում

Իսրայելի Հայֆա քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը հայ սամբիստներից մրցագորգ են դուրս եկել ևս վեցը: Այս մասին գրում է Armsport.am-ը։

Ցավոք, Արամ Աղաջանյանը, Վահագն Չալյանը, Նորիկ Խուրշուդյանը անմասն են մնացել մեդալների համար պայքարից, իսկ 58 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը նվաճել է բրոնզե մեդալ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 54 կգ քաշային կարգում հանդես եկող Վարսիկ Գրիգորյանը եզրափակչում մրցել է ռուսաստանցի Մարգարիտա Բարնևայի հետ և պարտություն կրել ՝ արժանանալով արծաթե մեդալի:

Մարտական սամբոյի 98 կգ քաշային Արման Ավանեսյանը ևս կպայքարի ոսկե մեդալի համար. եզրափակչում նա կմրցի Ռաման Դամյուի հետ /Բելառուս/: