Ես «նիկոլական» դատարաններից որևէ դրական ակնկալիք չունեմ. Դանիելյան

Ես «նիկոլական» դատարաններից որևէ դրական ակնկալիք չունեմ: Այս մասին դատարանի բակում MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որը մասնակցում էր Գարիկ Գալեյանի դատական նիստին:

Նա նշեց, որ Գարիկ Գալեյանն առողջական խնդիրներ ունի, բայց տեսնում ենք, որ հիմնականում դա հաշվի չի առնվում և իշխանության համար դա կարևոր չէ՝ ինչքան մարդ ավելի շատ տառապի ու կտտանքների ենթարկվի, իշխանության հոգին այնքան փառավորվում է դրանից:

«Էս են իրենք, և իրենցից ավելին ակնկալել պետք չի»,- շեշտեց ընդդիմադիր պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում