Բուենոս Այրեսում բախումների հետևանքով տուժել է ավելի քան 50 մարդ (տեսանյութ)

Առնվազն 56 մարդ վիրավորվել է Արգենտինայի Կոնգրեսի (խորհրդարանի) մոտ բախումների ժամանակ։
11 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ լուսանկարիչ, ով ստացել է գլխի հրազենային վնասվածք, գրել են ԶԼՄ-ները։
Բախումների ժամանակ տուժել է վեց ոստիկան, նրանցից մեկը գնդակից ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Հրատարակության տվյալներով՝ բերման է ենթարկվել առնվազն 150 մարդ։
Ցույցը, որին մասնակցել է մի քանի հազար մարդ, տեղի է ունեցել չորեքշաբթի։ Դեռևս դրա պաշտոնական մեկնարկից առաջ բախում է սկսվել իրավապահների և ֆուտբոլասերների միջև, ովքեր եկել էին ցույցին ի պաշտպանություն թոշակառուների՝ գների բարձրացման պայմաններում կենսապայմանների բարելավման պահանջով։