Քաղաքացիները կանգնեցրին ավտոբուսներն ու չեն թողնում մարդկանց տեղաշարժվել
Էջմիածնի N զորամասի՝ «Քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու մինչ օրս համարվում են անհետ կորած, այսօր բողոքի ակցիա են իրականացնում նախագահական նստավայրի մոտ:
Այս րոպեներին Բաղրամյան պողոտայում շարունակում է վիճակը լարված մնալ։ Անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են ճանապարհն ու պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։
Ժամեր շարունակ ընդունելություն չստանալով՝ անհետ կորածների հարազատները փակեցին Բաղրամյան պողոտան։ Այս պահին ավտոբուսները չեն կարողանում տեղաշարժվել, ուղևորներն իջնում են մեքենաներից։
Նրանցից շատերը դժգոհություն հայտնեցին, թե ինչ իրավունքով են անհետ կորած զինծառայողների հարազատները փակել ճանապարհը։
«Այ քեզ բան, ձեր կյանքի համար փակե՞լ եք»,- ասաց նրանցից մեկը։
Ծնողներից մեկն էլ արձագանքեց՝ անհետ կորածների հարազատներն ենք, մեր երեխեքից լուր չունենք, լավ ենք արել, փակել ենք։
«Մեզ ոչ ոք չի ընդունում, մենք էլ երթևեկությունը խոչընդոտում ենք»,- ասաց տղաներից մեկի մայրը։
Մանրամասները՝ տեսանյութում։