Երևանի Ամիրյան փողոցը կանվանակոչվի՞ Բեկոր Աշոտի անունով

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը կարող է անվանափոխել Աշոտ Ղուլյանի՝ Բեկոր Աշոտի անունով։ Այս մասին տեղեկություն է հրապարակված Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում։
Առաջարկն արել է «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը։
Հիմնավորման մեջ նշված է, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ից ի վեր, երբ Հայաստանն անկախություն ձեռք բերեց, բոլշևիկյան ժամանակահատվածի հերոսների անուններով տեղանունները փոխվել են, և որ գործընթացը դեռևս կիսատ է մնացել։
Աշոտ Ղուլյանը (Բեկոր / Օսկոլկա) Արցախյան ազատամարտի մասնակից է, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր։ Արսեն Ամիրյանը եղել է հայ բոլշևիկ, Բաքվի 26 կոմիսարներից մեկը։