Մենք արտաքին քաղաքական վեկտոր չենք փոխում. Փաշինյան

Մենք արտաքին քաղաքական վեկտոր չենք փոխում. Փաշինյան

Մենք ոչ մի վեկտոր չենք փոխում: Ռուսաստանի հետ հարաբերություններում ինչ որ կա, մենք ոչ մի բան չենք չեղարկել: Ոչ մի տեղից դուրս չենք եկել: Այդ մասին Հանրայինին տված հարցազրույցում ասել է վարչապետ Փաշինյանը․

«ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագիրը 2018-ից առաջ է ստորագրվել և վավերացվել: Մենք դրա մեջ ոչինչ չենք փոխում։ Ռուսաստանի հետ հարաբերություններում ինչ որ կա, մենք ոչ մի բան չենք չեղարկել: Ոչ մի տեղից դուրս չենք եկել։»,- նշել է նա։

Անդրադառնալով Հռոմի ստատուտի վավերացմանը՝ Փաշինյանը նշել է․ «Հռոմեական կանոնադրության հարցում որոշակի թյուրիմացություններ կան։ Սակայն վավերացման ընթացակարգ սկսելու որոշումը Երևանը կայացրել էր դեռ մինչև Ռուսաստանի նախագահի դեմ ՄՔԴ-ի գործողությունները»։