Չկա 1 տեսանյութ, որտեղ տեսանելի կլիներ, թե ինչպես է որևէ քաղաքացի քար նետում որևէ ոստիկանի վրա․ Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տելեգրամյան իր էջում գրել է․
«Հունիսի 3-ին Երևանում ոստիկանության կողմից կիրառվեց հատուկ միջոցներ, որի հետևանքով բեկորային ծանր վնասվածքներ ստացան տասնյակ քաղաքացիներ և ոստիկանության ծառայողներ:
Մարդու իրավունքների պաշտպանն արդեն երկրորդ օրն է այդ դեպքերի առնչությամբ որևէ հայտարարություն չի արել:
Այն հսկայական գումարները, որ ծախսում ենք գոյություն չունեցող այդ կառույցը պահելու համար, ավելի արդյունավետ կլիներ, եթե ծախսեինք քաշած օղու փառատոն անցկացնելու համար: Կհավաքվեին տուրիստներ, որոնց այցի կգար Նիկոլ Փաշինյանը ու կնկարվեր հետները:
Արայիկ Հարությունյանն էլ (մահաբերի աշխատակազմի ղեկավարը) կնստեր մի ծառի տակ ու ֆեյսբուքում կգրեր, թե որքան լավն է իրենց իշխանությունը»: