Արհեստական բանականությունն առաջին անգամ ճշգրտությամբ գերազանցել է ավանդական եղանակի կանխատեսումը

Արհեստական բանականությունն առաջին անգամ ճշգրտությամբ գերազանցել է ավանդական եղանակի կանխատեսումը

Արհեստական ​​բանակությունն (Artificial intelligence) առաջին անգամ կարողացել է կանխատեսել եղանակը շատ ավելի ճշգրիտ, քան օդերևութաբանները, որոնք օգտագործում են տեղեկատվության հավաքման ու վերլուծության ավանդական համակարգերը:

Science ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ Google DeepMind-ի GraphCast նեյրոնային ցանցը կանխատեսումների ճշգրտությամբ գերազանցել է Միջին հեռավորության եղանակի կանխատեսումների եվրոպական կենտրոնին։

Հետազոտության ընթացքում GraphCast-ը կարողացել է ավելի ճշգրիտ կանխատեսում կազմել 1380 ստուգված պարամետրերի 90%-ի համար, ներառյալ ջերմաստիճանը, ճնշումը, քամու արագությունն ու ուղղությունն ու խոնավությունը։ Այն զգալիորեն գերազանցել է իր մրցակցին ծայրահեղ բնական իրադարձությունների կանխատեսման հարցում:

Բացի այդ, նեյրոնային ցանցը դա անում է շատ ավելի արագ, քան ավանդական կանխատեսման համակարգերը:

«Այն կանխատեսում է հարյուրավոր տասնօրյա եղանակային փոփոխականներ՝ 0,25° թույլատրությամբ ամբողջ աշխարհում մեկ րոպեից պակաս ժամանակում», - ասվում է հետազոտության մեջ:

ECMWF-ի մեքենայական ուսուցման համակարգող Մեթյու Չանտրին Financial Times-ին ասել է, որ օդերևութաբանության ոլորտում արհեստական ​​ինտելեկտը զարգացել է «շատ ավելի արագ և շատ ավելի ուժեղ, քան մենք սպասում էինք ընդամենը երկու տարի առաջ»:

Բացի այդ, ըստ նրա՝ նեյրոնային ցանցը նույնպես «հազար անգամ» ավելի արդյունավետ է, քան ավանդական համակարգերը՝ հաշվարկների համար պահանջվող էներգիայի սպառման առումով։