44-օրյայում ավելի հեշտ էր հաղթելը․ իշխանությունը պարտվելու համար է ջանք գործադրել. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի կարծիքով՝ դավաճանության դրսևորումներից մեկն այն է, երբ ինքնորոշում հասկացությունը փոխարինվեց անվտանգության իրավունքով։
«Հիշո՞ւմ եք՝ Զոհրաբ Մնացականյան անունով ԱԳ նախարար ուներ Նիկոլը, որը BBC-ի հետ հարցազրույցում առաջին անգամ խոսեց անվտանգությունից։ Իսկ մեր պայքարը ինքնորոշման իրավունքի համար էր։ Այս սրիկաներն նշաձողը իջեցրին մինչև անվտանգություն, ու հիմա էլ չգիտեն՝ ով է այդ անվտանգության երաշխավորը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց նա։
Ըստ Զաքարյանի՝ այս իշխանությունն իր նպատակին, ամեն դեպքում, չի հասնի, քանի որ ժողովրդի գիտակցությունը ճիշտ պահին կարթնանա։
«Այո՛, այստեղ ընդդիմությունն էլ է պատասխանատու, բայց գոնե երեք անգամ այդ ընդդիմությունը փորձել է մարդկանց ոտքի հանել։ Իսկ իշխանությունն այդ ամենին արձագանքել է՝ թե տեսեք, նախկիններն ուզում են վերադառնալ։ Հիմա ընդդիմությունն անելիք ունի, և հաջորդ անելիքը պետք է լինի վերջնական ու իրատեսական։ Պետք է ոտքի կանգնեն՝ հստակ իմանալով, որ այլ ճանապարհ այլևս չկա։ Պետք է ծայրահեղ հաշվենկատ վերաբերմունք լինի»,- նկատեց նա։
Պաշտպանության նախկին նախարարը վստահություն հայտնեց՝ մենք 44-օրյայում կարող էինք շատ ավելի լավ վիճակում լինել, ավելի տարածքներ ընդլայնեինք։
«Այդ պատերզազմն ավելի հեշտ էր հաղթել, քան պարտվել։ Պարտվելու համար են սրանք ջանք գործադրել»,- ամփոփեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։