Մնա՛ ուժեղ, Արցախ․ Կարեն Խաչանովը դարձյալ աջակցություն է հայտնել Արցախին

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դարձյալ աջակցություն է հայտնել Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին։
Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալուց հետո հայ թենիսիստը դարձյալ գրություն է թողել տեսախցիկին․ «Շարունակե՛ք հավատալ մինչեւ վերջ։ Մնա՛ ուժեղ, Արցախ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ի դրոշի ներքո հանդես եկող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Australia Open» մրցաշարի հերթական տուրում տարած հաղթանակից հետո մոտեցել է տեսախցիկին ու գրել է. «Արցա'խ, ամուր մնա»։
Խաչանովը չորրորդ հաղթանակն է տոնել Ավստրալիայի բաց առաջնությունում:
Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության, տղամարդկանց մենախաղի չորրորդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց Ճապոնիան ներկայացնող Յոսիհիտո Նիսիոկայի հետ և հաղթանակի հասավ ընդամենը երեք սեթերից հետո` 6:0, 6:0, 7:6 հաշվով: Մրցախաղը ձգվեց միայն 2 ժամ: