Գողության անհաջող փորձ. պարեկները երիտասարդին բերման են ենթարկել

Գողության անհաջող փորձ. պարեկները երիտասարդին բերման են ենթարկել

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21.40-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, գողության փորձի հիմնավոր կասկածանքով, Հանրապետության հրապարակում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 31-ամյա երիտասարդի, նաև բաժին են հրավիրել օտարերկրացի մի կնոջ: Պարզվել է, որ երիտասարդը փորձել էր կնոջ պայուսակից գողանալ բջջային հեռախոսը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 7 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

31-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: