Ոչ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները, ոչ խաղաղապահները տեղյակ չեն Ադրբեջանի կողմից առևանգված քաղաքացու գտնվելու վայրի մասին

Ադրբեջանն ամեն օր հրաժարվում է իր ստեղծած կեղծ նարատիվներից՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ համակեցությամբ ապրելու պատրաստակամության հետ․ այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Այսօր 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվում էր Հայաստան բուժօգնության, առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները և տարել անհայտ ուղղությամբ։ Ոչ Խաչատրյանի հարազատները, ոչ ԿԽՄԿ-ի կամ ռուս խաղաղապահների ներկայացուցիչները տեղյակ չեն նրա գտնվելու վայրի մասին։ 68-ամյա քաղաքացու ճակատագիրը այս պահի դրությամբ անհայտ է»։