Վաղը չէ մյուս օրը կլսեք՝ ինչ է ասելու Սաղաթելյանը. Սերժ Սարգսյան

Վաղը չէ մյուս օրը կլսեք՝ ինչ է ասելու Սաղաթելյանը. Սերժ Սարգսյան

Ցանկալի արդյունքնե՞ր, իհարկե, լինելու են ցանկալի արդյունքներ։ Այս մասին այսօր` հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով ընդդիմության գործողություններին։

«Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանն ինչ է ասելու»,- հավելեց երրորդ նախագահը` ի պատասխան հարցին՝ արդյոք համաժողովրդական շարժումը կունենա՞ ցանկալի արդյունքներ։

Նշենք, որ Սերժ Սարգսյանն այսօր այցելել էԿոմիտասի անվան պանթեոն։ Նա հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: