Վարորդներին խորհուրդ է տրվում այդ ճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում․ Ոստիկանություն

Վարորդներին խորհուրդ է տրվում այդ ճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում․ Ոստիկանություն

ՀՀ Ոստիկանությունը զգուշացնում է․

«Առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են դարձել հանրապետության բարձրադիր շրջանների ճանապարհները: Անվտանգության նկատառումներից ելնելով, վարորդներին խորհուրդ է տրվում այդ ճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով՝ խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»: