Հայաստանի վարչապետը նախընտրեց շարունակել ռազմական գործողությունները․ Մարիա Զախարովա

Հայաստանի վարչապետը նախընտրեց շարունակել ռազմական գործողությունները․ Մարիա Զախարովա

Թե որ երկրներին նկատի ուներ Փաշինյանը, երբ խոսում էր 2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանին «օգնելու իմիտացիայի» մասին, պետք է ինքնե՞րս կռահենք, թե՞ հետո մեզ կպատմեն։ Հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«2020 թվականի աշնանը հակամարտության հենց սկզբից Ռուսաստանն ամեն ինչ արել է այն դադարեցնելու համար, ինչպես ասել է նախագահ Պուտինը, «որպեսզի Հայաստանն իրեն լքված ու մոռացված չզգա»: Հիշեցնեմ, որ այն ժամանակ տեղի ունեցան Պուտինի բազում հեռախոսազրույցներն Ալիևի և Փաշինյանի հետ։ Հրադադարի հնարավորություն կար դեռ հոկտեմբերին, Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Պուտինի առաջարկին, բայց Հայաստանի վարչապետը նախընտրեց շարունակել ռազմական գործողությունները: Թե ինչի հանգեցրեց դա, բոլորը գիտեն»,- նշել է նա։