Վթար Կոտայքում, Զովունու սկզբնամասում բախվել են «Mercedes» ու «Ford»․ Shamshyan

Վթար Կոտայքում, Զովունու սկզբնամասում բախվել են «Mercedes» ու «Ford»․ Shamshyan

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Զովունի գյուղի սկզբնամասում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Գևորգ Ա․-ի վարած «Ford Transit» և Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Կ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։