Ալեն Սիմոնյանի պատիվն ինձ մոտ չէ, եթե գտնեք, դրեք նրա դռան շորի տակ․ Մկրտչյան

Այս պահին, երբ մեր հայրենակիցների մի մասը սովամահության եզրին է, ոմանք Բաքվի բանտերում գերի են, մի մասն էլ չգիտի՝ որտեղով քայլի, որ գերի չընկնի, Ալեն Սիմոնյան-Աննա Մկրտչյան քաղաքացիական գործը առաջին անհրաժեշտության քննարկման թեմա չէ, բայց դե մեր երկրի իշխանությունն այս մակարդակին է։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ իր դեմ ներկայացրած դատական հայցին։
Նրա խոսքով՝ արդեն չորրորդ դատական նիստն է, որ փորձ է արվում գտնել Ալեն Սիմոնյանի պատիվը։

«Հարգելի՛ քաղաքացիներ, եթե որևէ մեկը գիտի՝ որտեղ է Ալեն Սիմոնյանի պատիվը, գտեք, տարեք ու դրեք դավաճան Ալենի դռան դիմաց։ Եթե դուռը չբացեն, տարեք, դրեք դռան դիմացի շորի տակ։ Ինձ մոտ չէ Ալեն Սիմոնյանի պատիվը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։