«Խաղաղության խաչմերուկ», Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցություն․ Զախարովան խոսել է առկա հարցերի մասին

 «Խաղաղության խաչմերուկ», Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցություն․ Զախարովան խոսել է առկա հարցերի մասին

Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը համահունչ է Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի հետ։ Հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարևոր դեր է խաղում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասի տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացման մեջ»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցին բրֆինգի ժամանակ։

Ըստ նրա՝ խումբը մեծ աշխատանք է կատարել և ավելի մոտ է փաթեթային լուծմանը, որը «ձեռնտու է բոլորին», սակայն «դրան վերջակետ դնել չհաջողվեց․ որոշ մարդկանց մոտ պակասում է քաղաքական կամքը»։

Խոսելով ԱԱԾ-ում ստորաբաժանում ստեղծելու՝ Հայաստանի կառավարության որոշումը՝ Զախարովանը ընդգծել է, որ ռուս սահմանապահներն են կոչված վերահսկելու Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը։

Բացի այդ, ըստ նրա՝ 3+3 հարթակը կարող է դիտարկել նաև տրանսպորտային հարցերը, և որ դրա շրջանակներում պահանջված կլինեն «Երևանի կառուցողական նախաձեռնությունները».