Հայկ Կոստանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար

Հայկ Կոստանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարող Հայկ Կոստանյանը պաշտոնապես նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար։

«Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան կարգադրությամբ՝ 10.11.2023-ին նշանակվել եմ քաղաքապետի մամուլի քարտուղար», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։