ՀՀ-ն ֆինանսական առումով վարում է զուտ պրոարևմտյան քաղաքականություն. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

ԿԲ պահուստներից մեկը դարձրեք ռուբլի։ Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նման առաջարկ հնչեցրեց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։ Նա նշեց, որ մենք հիմա չպետք է վախենանք ռուբլի վերցնելուց։

«Հայաստանն ու ԿԲ-ն հիմա զուտ պրոարևմտյան քաղաքականություն են վարում։  ԿԲ պահուստների զամբյուղում պիտի անպայման չինական արժեք ու ռուբլի լինի։ Չէ, հիմա իրենք սպասում են, որ ամիսներ անցնեն, հետո նոր իբր լավ բան անեն։ Մենք հիմա պետք է այնպես անենք, որ դրամն արժևորվի»,- ասաց Բագրատյանը։

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ մենք պետք է ռուսական գազի համար ռուբլիով վճարենք, այլ ոչ թե դոլարով, հատկապես, որ Ռուսաստանն ինքն էլ է նման առաջարկ անում։

«Հիմա ԿԲ-ն զբաղված է «մուտիլովկաներով»։ Ի՞նչ են անում բանկերը․ ռուսներն ուզում են հաշիվ բացել, իրենք ասում են կմտածենք։ Ի՞նչ պիտի մտածեն, կամ ասում են այո՛, կամ՝ ո՛չ։ Ինչի՞ց են վախենում, որ ռուբլին կարող է այստեղ գա՞լ»,- նշեց նա։