Ինչո՞ւ է արցախցիներին 3-5 մլն հատկացվում․ դրա իմաստը ո՞րն է․ Գեղամ Նազարյան

Արցախցիների բնակարանային ապահովման համար ինչո՞ւ է 3-5 մլն հատկացվում․ դրա իմաստը ո՞րն է։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հարց հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ դիմելով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին։

Ի պատասխան հարցի՝ փոխվարչապետը նշեց, որ վերցվել է կադաստրի կոմիտեից ՀՀ բոլոր բնակավայրերում կատարված գործարքների վերաբերյալ ինֆորմացիա, որում երևացել է, որ 1քմ-ի արժեքը 200 հազարի չափ է։

«70 քմ-ի դեպքում 14-15 մլն դրամ է դառնում, եթե հինգ հոգանոց ընտանիքը ցանկանա տուն գնել։ Խոսքը հին քաղաքային բնակարանների մասին է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։