Թուրքիայում տան սեփականատերը՝ եղբայրների հետ վարձակալին բնակարանից դուրս հանելու էր եկել. դեպքն ավարտվել է սպանությամբ

Թուրքիայի Մերսին քաղաքում տան սեփականատերը եղբայրների հետ թուրք վարձակալին բնակարանից դուրս հանելու էր եկել. դեպքն ավարտվել է մարդասպանությամբ. գրում են թուրքական լրատվամիջոցները:
Նշենք, որ տուրիստական սեզոնի պատճառով բնակարան վարձելը Թուրքիայում թանկացել է 5 անգամ։
Վարձակալը հրաժարվել է տեղափոխվել, հանել է ատրճանակը և ութ փամփուշտով սպանել տղամարդուն։
Դեպքից հետո տանտիրոջ հարազատները փորձել են հաշվեհարդար տեսնել վարձակալի հետ։ Ծեծկռտուքը նկատել են հարևանները, ովքեր փորձել են բաժանել նրանց:
Դեպքի մանրամասները քննվում են:
Տեսանյութը՝ այստեղ