Նույնիսկ հարկադրված ժպիտը բարձրացնում է տրամադրությունը․ հետազոտություն

Նույնիսկ հարկադրված ժպիտը բարձրացնում է տրամադրությունը․ հետազոտություն

Առանց պատճառի հարկադրված ժպիտը բարելավում է տրամադրությունը մարդն անմիջապես սկսում է ավելի երջանիկ զգալ այն բանից հետո, երբ դեմքի համապատասխան մկաններն ակտիվանում են: Այսպիսի եզրակացության են հանգել Ստենֆորդի գիտնականները 19 երկրներից գրեթե 4000 մարդու մասնակցությամբ հետազոտության ընթացքում:

Կամավորներին բաժանել են երեք խմբի։ Առաջինը փորձերի ժամանակ բերանում գրիչ է պահել՝ առանց շրթունքներով դիպչելու, երկրորդը ընդօրինակել է հոլիվուդյան դերասանների ժպիտը, երրորդը փորձել է շրթունքների անկյունները հասցնել ականջներին եւ բարձրացնել այտերը։ Այս բոլոր վարժություններն ակտիվացրել են «ժպիտի մկանները»:

Առաջադրանքի կատարման ընթացքում յուրաքանչյուր խմբի կամավորների կեսը դիտել են շան ձագերի, կատվի ձագերի եւ հրավառության զվարճալի պատկերներ: Երկրորդը նայել է դատարկ էկրանին:

Որպեսզի մասնակիցները չհասկանան հետազոտության նպատակը, նրանց նաեւ խնդրել են կատարել ֆիզիկական վարժություններ եւ լուծել մաթեմատիկական խնդիրներ: Յուրաքանչյուր առաջադրանքից հետո կամավորները գնահատել են, թե որքան են իրենք երջանիկ:

Առաջին եւ երկրորդ խմբերում մարդիկ նկատելիորեն ավելի երջանիկ են եղել։ Գրիչը բերանին կամավորները նույնպես որոշակի կերպ նմանակել են ժպիտը, սակայն նման ազդեցություն չեն զգացել։ Հավանաբար այն պատճառով, որ նրանք ստիպված են եղել սեղմել ատամները՝ ժպտացող մարդիկ դա չեն անում, այս գործոնը կարող էր խանգարել նրանց ավելի լավ զգալ։

Այսպես, գիտնականները միմիկայի հետադարձ կապի վարկածի նոր ապացույցներ են գտել: Այն վկայում է, որ զգացմունքներն առաջանում են դեմքի որոշակի փոփոխությունների հետեւանքով։

 Նյութի աղբյուրը՝ news.am