Նուռ ուտելն օգտակա՞ր է սրտի և բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում. պարզաբանում է բժիշկ Միխալևան
Էնդոկրինոլոգ Օքսանա Միխալևա նշել է, որ նուռն ունի հզոր հակաօքսիդանտ հատկություններ։
Բժիշկ Միխալևան զեկուցել է բազմաթիվ հիվանդությունների դեպքում նռան օգուտների մասին։ Ըստ մասնագետի՝ աշնանային այս մթերքի դրական ազդեցությունը կապված է բազմաթիվ կենսաբանական ակտիվ միացությունների պարունակության հետ։
«Համաձայն տարբեր հետազոտությունների արդյունքների՝ նուռն ունի հզոր հակաօքսիդանտ, հակամանրէային և հակաքաղցկեղային հատկություններ»,- տեղեկացրեց բժիշկը։
Միխալևան նշել է. կան հետազոտական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ նուռ ուտելն օգտակար է սրտի և բերանի խոռոչի հիվանդությունների դեպքում։ Այն նաև աջակցում է մարմնին, նրա իմունային համակարգին նյութափոխանակության համախտանիշի, էնդոկրին, ռևմատոլոգիական և ուռուցքաբանական հիվանդությունների դեպքում:
Միևնույն ժամանակ, նռան պինդ հատիկները ուտելու համար վտանգավոր են՝ դրանք կարող են վնասել աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթը։
Միխալևան նաև խորհուրդ է տվել հիշել, որ նուռը, իր բոլոր օգտակար հատկություններով հանդերձ, դեղամիջոց չէ՝ անիմաստ է նրա օգնությամբ բուժել այս կամ այն հիվանդությունը։