Գյումրիում արտահերթ ընտրությունները կանցկացվեն մարտին

Գյումրիում արտահերթ ընտրությունները կանցկացվեն մարտին

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» որոշման նախագիծ, ըստ որի՝  որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի փետրվարի 20-ից։

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` արտահերթ ընտրություններ նշանակելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում»:

Սա նշանակում է, որ Գյումրիում արտահերթ ընտրություններ  հավանաբար կանցկացվեն մարտի 30-ին՝ կիրակի օրը: