Օդանավակայանը չի կարողացել ընդունել Աբու Դաբի-Քութաիսի չվերթի ինքնաթիռը. մանրամասներ

Քութաիսիի միջազգային օդանավակայանը չի կարողացել ընդունել Աբու Դաբի-Քութաիսի չվերթի ինքնաթիռը՝ ձյան տեղումների և վատ տեսանելիության պատճառով։
Աբու Դաբիից ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, բոլոր ուղեւորները տեղավորվել են հյուրանոցում։ Ավելի ուշ դատարկ ինքնաթիռը կարողացել է թռչել Քութայիսի, իսկ Աբու Դաբի կթռչի այսօր՝ ժամը 18:00-ին (TBS):
Սառույցի պատճառով ժամանակավորապես դադարեցվել են քաղաքից օդանավակայան երթուղային ավտոբուսները. հայտնում է Քութաիսիի օդանավակայանի մամուլի ծառայությունը։