Ադրբեջանն ա արգելել․ Ռուստամյանը՝ փակ նիստին չմասնակցելու մասին
Սա երբեք չի կարող համարվել դիվերսիֆիկացիա, ակնհայտ ճամբարի փոփոխում է։ Իրենց պետք չի բաց նիստ անել, օգտվեցին նաև մեր առաջարկից, որ նիստ անենք։ Չգիտես՝ ինչ տրամաբանությամբ արգելվել է մեր ֆրակցիայի կեսի մասնակցությունը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով իրեն և մի շարք պատգամավորների՝ փակ նիստին չմասնակցելու որոշմանը։
«Ադրբեջանն ա արգելել, Ադրբեջանը պահանջել ա` ինչո՞ւ եք թույլ տալիս ծանոթանան, իրենք էլ արագ-արագ Ադրբեջանի ասածն իրականացնում են։ Բոլորն ունեցել են հասանելիություն, բայց ստորագրել են, որ այն, ինչ իրենց հասանելի ա, չհրապարակեն։ Եթե ես գնայի ու հրապարակեի, այդ ժամանակ կարողեին ինձ արգելել»,- ասաց Ռուստամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում