Շրի Լանկայի նոր իշխանություններն աշխատում են երկրի սահմանադրության փոփոխման ուղղությամբ

Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգեն կիրակի հայտարարել է, որ իր կառավարությունն աշխատում է սահմանադրության փոփոխման ուղղությամբ, որպեսզի նախագահն ու կառավարությունը հաշվետու դառնան խորհրդարանի առաջ, հաղորդում է Reuters-ը:
Շրի Լանկան հայտնվել է աննախադեպ ֆինանսական ճգնաժամով պայմանավորված բողոքի ցույցերի կենտրոնում: Ցույցերն այս ամիս ավարտվել են նախկին վարչապետ Մահինդա Ռաջապաքսայի հրաժարականով: Վիկրեմեսինգեն խոստացել է կարգավորել խնդիրները, որոնք հանգեցրել են ճգնաժամի: