Apple-ի գաջեթները մի քանի անգամ ավելի խոցելի են դարձել

Apple-ի գաջեթների թերությունների թիվը զգալիորեն աճել է՝ անցյալ տարվա հունիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում դրանք 467 տոկոսով ավելի շատ են հայտնաբերվել, քան 2021 թվականի առաջին կիսամյակում, հայտնում է Atlas VPN-ը։
Նշվում է, որ կիբերհանցագործներին հաջողվել է օգտվել տարբեր սարքերում, ինչպիսիք են iPhone-ը եւ iPad-ը, առկա 380 էքսփլոյթներից: Անցած տարվա առաջին կիսամյակում դրանք ընդամենը 67-ն էին։
Atlas VPN-ի մասնագետները նշել են, որ թերությունների տարածմանն օգնել է ամպային տվյալների համաժամացման գործառույթը. վնասակար ծածկագիրը կարող էր ազատորեն մի գաջեթից մյուսը տեղափոխվել:
Սակայն Apple-ի տեխնոլոգիան առայժմ ավելի անվտանգ է, քան մրցակիցները. ընկերությունը զբաղեցրել է միայն երրորդ տեղը: Խոցելիությունների ամենամեծ թիվը հայտնաբերվել է Google-ի կողմից՝ Chrome բրաուզերում եւ Android բջջային օպերացիոն համակարգում։ Երկրորդ տեղը զբաղեցնում է Microsoft-ը: