Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվող քաղաքացի է ձերբակալվել

Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվող քաղաքացի է ձերբակալվել

Մարտի 4-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 32-ամյա Կոնստանտին Ս.-ն: Նա 2006 թ. մարտի 1-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին։