Բրյուսելում կայացել է Բայդեն-Ստոլտենբերգ հանդիպումը

Բրյուսելում կայացել է Բայդեն-Ստոլտենբերգ հանդիպումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ հանդիպել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ և քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նրանք քննարկել են դաշինքի միասնությունն ու ուժը, ՆԱՏՕ-ի շարունակական ջանքերը՝ զսպելու և պաշտպանվելու ցանկացած ագրեսիայից, և ողջունել են դաշնակիցների աջակցությունն Ուկրաինայի կառավարությանն ու ժողովրդին: