Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե գիշերը ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանի արևելյան հատվածում, սուտ է

Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե գիշերը ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանի արևելյան հատվածում, սուտ է

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասանում իրականությանը։ 

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։