ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ այն անձը, որն ունի քաղաքացի զավակ կամ ծնող․ Բաքոյան

ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի օրենքի նախագիծն էր «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ 

Բաքոյանը ներկայացրեց, որ առաջարկել է  ՀՕ-16 օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «զավակ» բառից հետո լրացնել «կամ ծնող» բառերով, որի դեպքում ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ այն անձը, որն ունի քաղաքացի զավակ կամ ծնող։

«Նախագծով առաջարկում ենք, որ ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձը, որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եւ որն օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում։ Առանձնահատուկ կարևորում եմ նախագծի ընդունման պարագայում ստեղծել օրենսդրական հնարավորություն, որով բավականին նպաստավոր պայմաններ են ստեղծվում հատկապես ազգային փոքրամասնության համար»,-ասաց Բաքոյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում