ԳՇ պետ չունենք ու դա ցույց է տալիս, որ Հայաստանի օկուպացիոն վարչակարգն ըստ էության զբաղված է բանակը քանդելով․Վրթանեսյան

Էս որ արդեն 3,5 ամիս է գրում եմ, որ ԳՇ պետ չունենք ու որ դա ցույց է տալիս, որ Հայաստանի օկուպացիոն վարչակարգն ըստ էության զբաղված է բանակը քանդելով, Պապիկյան Սուրոն վերջը որոշել է իր ծանր տեղից վեր կենալ ու պատասխան տալ...Նման գրառում է արել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքի իր էջում։
Երկու օր առաջ Հ1-ին հարցազրույցում մոտավորապես հետևյալն է ասել, թե «Նորմալ ա, տենց ա հիմա պետք, հետո կդնենք»։
Բառացի այդպես չի ասել, բայց իմաստը դա է։
Մոտավորապես նույնն ա, ինչ. «Գերիները մի երկու ամիս էլ կսպասեն, ոչինչ, կարևորը ես վլաստը պահեմ»։ [Նիկոլի այդ ճառից, եթե հիշում եք, արդեն մի տարի է անցել, գերիները դեռ սպասում են]։