Դոլարը թանկացել է, ռուբլին էժանացել. ԿԲ

Կենտրոնական բանկից հայտնում են, որ մարտի 8-ին, բանկի կողմից սահմանվել են տարադրամի հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 7.10 դրամով և կազմել 510.18 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.66 դրամով և կազմել 552.83 դրամ:
Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.83 դրամով և կազմել 3.74 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.39 դրամով և կազմել 671.04 դրամ: