Այսօր դու բանտված ես, բայց ազատ մարդ ես, քանզի խիղճդ մաքուր է․ Բադասյան

Այսօր դու բանտված ես, բայց ազատ մարդ ես, քանզի խիղճդ մաքուր է․ Բադասյան

Արցախի նախագահի խորհրդական Վահան Բադասյանը գրել է․

«Հարգելի իմ մարտական ընկեր.

Այսօր դու բանտված ես,բայց ազատ մարդ ես,քանզի խիղճդ մաքուր է,որ ամեն բան արել ես,որպեսզի երկիրդ չպարտվի.

դու բանտված ես այսօր,երկրի պարտությունը ծրագրած գլխավոր մեղավորի կողմից,նա,ով մինչ օրըս դեռ շարունակում է ամրապնդել երկրի պարտությունը,կազմաքանդել բանակը,ոչնչացնել նվիրական արժեքներն ու ավիրել ամենը.և նա ազատության մեջ է դեռ,բայց ազատ չէ քո պես.

կանցնի այս ամենը.դու կլինես դու քո կենսագրությամբ՝լի պայքարով,մաքառումներով ու փառքով.

իսկ նա կլինի գուցե ազատության մեջ,սակայն ոչ ազատ իր չար գործերով՝ լի դավադրություններով,կործանումներով,արժեքների ոչնչացումներով,սեփական երկրի բնակիչների ճակատագրերի խեղումներով,ավիրումներով...ու հավերժ նզովքով.

Ծնունդդ շնորհավոր սիրելի ընկեր.

Մաղթում եմ քեզ

ամուր և պինդ կամք,առողջություն,համբերություն և հավատ լավ օրվա նկատմամբ»։