Ալեն Սիմոնյանը հոկտեմբերին կհանդիպի Ադրբեջանի մեջլիսի նախագահին

Նախնական պայմանավորվածության համաձայն` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային։ Այս մասին MediaHub-ին հայտնեցին ՀՀ ԱԺ նախագահի աշխատակազմից։
Հանդիպումը տեղի է ունենալու նույն ֆորմատով, ինչ նախորդները։ Մեզ ասացին, որ հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախորդ անգամ Ժնևում կայացած հանդիպման ժամանակ։