Որն է մանդարինի օրական թույլատրելի չափաբաժինը երեխաների ու մեծահասակների համար

Օրգանիզմին չվնասելու համար դիետոլոգները խորհուրդ են տալիս օրական երեքից չորս մանդարինից ոչ ավելի ուտել։ Չի կարելի մանդարին ուտել դատարկ ստամոքսին, քանի որ ցիտրուսում պարունակվող թթուները կարող են վնասել աղեստամոքսային տրակտի (ստամոքս-աղիքային տրակտի) լորձաթաղանթները։ Գիշերային մի քանի մանդարինները ոչ մի կերպ չեն վնասի ձեր առողջությանն ու կազմվածքին՝ ցածր կալորիականության պատճառով։ Մանդարինի սերմերը ուտելի են, բայց չպետք է տարվել դրանցով։ Օգտագործելուց առաջ ավելի լավ է դրանք հանել ցիտրուսային մրգերից։
Սննդաբան Ելենա Սոլոմատինան «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում խորհուրդ է տվել խուսափել այս մրգից ալերգիկ ռեակցիաների հակում ունեցողներին ու աղեստամոքային տրակտի հիվանդություններով անձանց։
«Նույնիսկ առողջ մարդու մոտ միանգամից առնվազն 10 պտուղ ուտելը կարող է առաջացնել օրգանիզմի բացասական արձագանք սրտխառնոցի կամ ալերգիայի տեսքով»,- ընդգծել է բժիշկը։
Ինչ վերաբերում է երեխաներին, ապա նրանք միագամից կարող են ուտել առավելագույնը երկու մանդարին, քանի որ, ի տարբերություն մեծահասակների, նրանց մոտ ալերգիաներն ավելի հաճախակի բնույթ են կրում, եզրափակել է Սոլոմատինան։