64-ամյա աշտարակցին բազմաթիվ ատրճանակներ ու մեծ քանակությամբ փամփուշտ է հանձնել (տեսանյութ)

Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը դարձյալ արդյունավետ էր։
Ապրիլի 30-ի ժամը 11.00-ին բաժին է ներկայացել Աշտարակի 64-ամյա մի բնակիչ և ինքնակամ հանձնել «ՏՏ» մոդելի՝ 3, թմբուկավոր՝ 2, «Բռաունինգ» մոդելի՝ 1 ատրճանակ, 6 հատ «ՏՏ» և 1 հատ «Բրաունինգ» մոդելի ատրճանակի փամփշտատուփեր և ատրճանակի տարբեր տրամաչափի 240 փամփուշտ։
Հիշեցնենք. ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:
ՀՀ ոստիկանություն
Տեսանյութն այստեղ