Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ Վատիկանում ծաղիկներ է խոնարհել Լուսավորչի և Նարեկացու արձաններին

Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում` ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Փաշինյանը և տիկին Հակոբյանը եղել են նաև Սուրբ Պետրոսի տաճարում, հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Շրջայցի ընթացքում Փաշինյանը տիկնոջ հետ ծաղիկներ է խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ: