Մարիամ Մկրտչյանը ֆանտաստիկ արդյունքով դառնում է աշխարհի չեմպիոն

Մարիամ Մկրտչյանը ֆանտաստիկ արդյունքով դառնում է աշխարհի չեմպիոն

Ռումինիայում ավարտին մոտեցող մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների ու պատանիների շախմատի աշխարհի առաջնությունում իր ֆանտաստիկ ելույթները շարունակում է Մարիամ Մկրտչյանը: Նա տարել է 10-րդ անընդմեջ հաղթանակը: Նրա արդյունքը լավագույնն է տարիքային բոլոր խմբերում ելույթ ունեցող շախմատիստների մեջ: Մարիամը 10 հնարավորից վաստակել է 10 միավոր և վերջին տուրից առաջ դարձել է աշխարհի չեմպիոն:

Նշենք, որ մոտակա մրցակիցները Մարիամից հետ են մնում 2,5 միավոր: