Ադրբեջանի համար բոլորս ենք հանցագործ․ Քրիստինե Վարդանյան
Ադրբեջանի տեսակետից չկա արցախցի և հայաստանցի, մենք բոլորս ինչ-որ առումով Ադրբեջանի հայացքում հանցագործ ենք՝ այցելել ենք Արցախ, շատերը մասնակցել են պատերազմին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Այն, ինչ կատարվել է Վագիֆ Խաչատրյանի հետ, կարող է բոլորիս հետ էլ պատահել։ Սա առաջին նախադեպը չէր. հարց եմ ուղղում՝ ինչո՞ւ են հայաստանցիները միայնակ դիմագրավում այս վտանգներին»,-ասաց նա։
Վարդանյանի խոսքով՝ Կարմիր խաչի ուղեկցությամբ այս դրվագը հարված է հասցնում նաև միջազգային կառույցի հեղինակությանը։
«Ակնկալիքս առաջնային ՀՀ-ից է, որպեսզի քայլեր ձեռնարկի իր քաղաքացիներին պաշտպանելու համար, բայց նաև Կարմիր խաչի գրասենյակից»,-շեշտեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում