Ալեն Սիմոնյանին սայլակով տանում են ռենտգեն հետազոտության

Ալեն Սիմոնյանին սայլակով տանում են ռենտգեն հետազոտության

Այս պահին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Նաիրի ԲԿ-ում է, նրան տանում եմ ռենտգեն հետազոտության:

Mediahub.am-ի աղբյուրները հայտնում են, որ Սիմոնյանն այնքան էլ լավ վիճակում չէ։

Նշենք, որ քիչ առաջ Հրազդան հյուրանոցի տարածքում միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում կառավարական առանձնատան մոտ քաղաքացի է վայր ընկել։

Ինչպես ավելի ուշ պարզվեց՝ վայր ընկնող քաղքացին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է։ Նրան անվտանգության աշխատակիցները շտապ հասցրել են հիվանդանոց՝ առաջին բուժօգնություն ստանալու։ 

Նշենք, որ MediaHub-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանի խոսնակն ասաց, որ ավելի ուշ կմեկնաբանի:

Ավելի ուշ, երբ MediaHub.am-ը նկարահանումներ էր անցկացնում հիվանդանոցի տարածքում, ԲԿ ժամանեց նաև Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը։

Ավելի ուշ եկավ նաև Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, որը տեղեկացրեց՝ Սիմոնյանը ռենտգեն հետազոտություն է անցնում։ Ըստ նախնական տվյալների՝ վնասվել է Սիմոնյանի աջ ձեռքը։

Նարե Գնունի