Պապիկյանն այցելել է նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ

Պապիկյանն այցելել է նոր զորանոցների կառուցման շինհրապարակներ

Հուլիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է նոր զորանոցների կառուցման  շինհրապարակներ, ծանոթացել ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքներին: 

Նախարարը դիտարկել է  զորանոցների կառուցման և ներքին հարդարման աշխատանքները:

Նախարար Պապիկյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին և շինարարական կազմակերպության ներկայացուցիչներին հանձնարարել է աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում և որակով` պահպանելով շինարարական նորմերը: