Google-ը փոփոխություններ չի կատարել քարտեզներում

Google-ը փոփոխություններ չի կատարել քարտեզներում

Google որոնողական համակարգը փոփոխություններ չի կատարել իր Google Maps ծառայության մեջ՝ Ռուսաստանի ռազմական և ռազմավարական նշանակության օբյեկտների տեղը բացահայտելու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ Daily Storm-ը հայտնել էր, որ Google Maps-ը գաղտնազերծել է ռուսական ռազմական և ռազմավարական օբյեկտները, մինչդեռ այլ երկրների նմանատիպ տեղեկությունները գաղտնի են պահվում։

«Մենք ոչ մի էական փոփոխություն չենք կատարել Ռուսաստանում արբանյակային պատկերների մեջ»,- վստահեցրել են ընկերությունից: