Բանակցությունները բարդ են ընթանում․ Լավրով

Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները բարդ են, Կիևն անընդհատ փոխում է իր դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:
«Բանակցությունները սկսվել են, դրանք դժվարությամբ են ընթանում, քանի որ ուկրաինական կողմը, թեև կարծես թե ըմբռնումով է արտահայտվել այն բաների մասին, որոնք պետք է համաձայնեցվեն բանակցությունների ընթացքում, բայց անընդհատ փոխում է իր դիրքորոշումը՝ հրաժարվելով սեփական առաջարկներից։
Դժվար է ազատվել այն տպավորությունից, որ Ուկրաինայի ձեռքից բռնում են իրենց ամերիկացի գործընկերները, ովքեր, պարզապես չեն ցանկանում, որ այս գործընթացը արագ ավարտվի։ Նրանք ակնկալում են, որ կշարունակեն զենքի մատակարարումը Ուկրաինա: Ակնհայտ է, որ նրանք ցանկանում են մեզ հնարավորինս երկար պահել ռազմական գործողությունների մեջ»,-ասել է նա: